Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:07

«Քացով խփել են, գործից հանել», «հիմա շիշ եմ հանձնում, որ գումար հայթայթեմ». թաղապետարանի աշխատակից

«Քացով խփել են, գործից հանել», «հիմա շիշ եմ հանձնում, որ գումար հայթայթեմ». թաղապետարանի աշխատակից

Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը պնդում է՝ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավար Սերգո Սարգսյանն ու նրա ենթականերն իրեն հայհոյել են, ծեծել ու շենքից դուրս հանել: Armenia Today-ին նա պատմել է, որ որպես բակային մաքրուհի՝ աշխատել է 2024 թվականի մայիսից մինչև 2026 թվականի փետրվարի 18-ը։

Նրա խոսքով՝ աշխատանքից հեռացնելուն նախորդել էր կոմունալ բաժնի պետի դժգոհությունը, ինչն սկսվել էր, երբ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացրել և պահանջել վերանորոգել իրենց շենքի տանիքը։

Մխիթարյանը նշել է, որ ակցիայից հետո, երբ հարաբերությունները լարվել են, աշխատավարձի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նրա խոսքով՝ հունվարին պետք է ստանար 145 000 դրամ, սակայն ստացել է միայն 68 000 դրամ, իսկ մնացածը կրճատվել է՝ պատճառաբանությամբ, թե, իբր, աշխատանքի չի հաճախել։ Նա շեշտել է, որ աշխատանքի է գնացել և դրա վերաբերյալ լուսանկարներ ունի։

Մխիթարյանը պատմել է, որ փետրվարի 23-ին գնացել է թաղապետարան՝ պարզաբանում ստանալու աշխատավարձից պահումների վերաբերյալ, որից հետո էլ, նրա խոսքով, վիճաբանություն է տեղի ունեցել։ Նա պնդում է, որ կոմունալ բաժնի պետն իրեն «հարվածել է և հայհոյել, իսկ նրա որդին փորձել է ձեռքից վերցնել հեռախոսը»։

«Ակնոցներս կոտրեցին, քաշքշեցին, նորից ծեծեցին։ Ասացին՝ հույս չունենամ, որ նորից աշխատանքի կվերադառնամ, և ամեն ինչ կանեն, որ ուրիշ տեղ էլ չաշխատեմ»,- պատմել է նա։

Մխիթարյանի խոսքով՝ ինքը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 36 000 դրամ թոշակ, իսկ մայրը՝ 63 000 դրամ։ Նա նշել է, այժմ գործազուրկ է և ապրում են միայն թոշակով։

Մխիթարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և քննչական մարմիններին՝ պահանջելով վերադարձնել իր աշխատավարձը, վերականգնել աշխատանքում և պատասխանատվության ենթարկել իրեն ծեծելու մեջ մեղադրվող անձանց։

Մարտի 20-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+