Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:40

Ալի Խամենեին վախենում էր որդու իշխանության գալուց. CBS

Ալի Խամենեին վախենում էր որդու իշխանության գալուց. CBS

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վախենում էր որդու՝ Մոջթաբա Խամենեիի հնարավոր իշխանության գալուց, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս հետախուզական տվյալները ներկայացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա մերձավոր շրջապատին, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

CBS-ի աղբյուրները պնդում են, որ Խամենեին որդուն համարել է «ոչ բավարար կարողունակ» և ոչ համապատասխան Գերագույն առաջնորդի դերի համար։ Նա նաև տեղյակ էր որդու անձնական կյանքի խնդիրների մասին։ 2004 թվականին Մոջթաբա Խամենեին ամուսնացել էր Զահրա Հադդադ-Ադելի՝ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Ադելի դստեր հետ։ Այլ մանրամասներ այս թեմայով հայտնի չեն

Թեհրանի վրա ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով Ալի Խամենեիի մահից հետո իրավահաջորդը դարձել է նրա 56-ամյա որդին:

CBS-ի տվյալներով՝ Թրամփը մասնավոր զրույցներում ընդունել է, որ վստահ չէ, թե որքանո՞վ է հավաստի նախկին Գերագույն առաջնորդի որդու մասին տեղեկությունները։ Սակայն, մարտի 12-ին Fox News-ին տված հարցազրույցում, նա հայտարարել էր, որ Իրանի նոր Գերագույն առաջնորդը «հավանաբար ողջ է, բայց վիրավոր է»։

New York Times-ը, հղում անելով երեք իրանցի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Մոջթաբա Խամենեին վնասվածքներ էր ստացել, այդ թվում՝ ոտքերի շրջանում, բայց ողջ է մնացել և թաքնվում է։

Թրամփը նաև հայտարարել էր, որ Մոջթաբա Խամենեիի թեկնածությունը համարում է «անընդունելի»։ Նա ասել էր, որ Իրանի փորձագետների ժողովը «վատնում է իր ժամանակը», իսկ Խամենեիի որդին «թեթև քաշ ունեցող» է։

Շարունակվող հակամարտության ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը որևէ պատճառ չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու համար։

«Մենք երբեք չենք խնդրել հրադադար կամ նույնիսկ բանակցություններ»,- ասել է նա CBS News-ին։

Արաղչիի խոսքով՝ Իրանը մտադիր է շարունակել ինքնապաշտպանությունն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Նա հակամարտությունն անվանել է «նախագահ Թրամփի և Միացյալ Նահանգների համար նախընտրելի պատերազմ» և նշել, որ Թեհրանը չի վստահում Վաշինգտոնի հետ բանակցություններին։

Արաղչին նշել է, որ Իրանն արդեն բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ, երբ նրանք որոշել են հարվածել՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ երկխոսության դրական փորձ չունի։ Նրա խոսքով՝ եթե բանակցություններն արդեն ընթանում էին, և դրան հաջորդել էր հարձակումը, ապա բանակցություններին վերադառնալն իմաստ չունի։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+