ՀՀ արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Երևանի աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ընդգծել քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը, խոսել հումանիտար իրավիճակի և հնարավոր քայլերի մասին:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Լիբանանում մարտի 7-ին հրթիռակոծության էր ենթարկվել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շտաբ-բնակարանը։ Իրավապաշտպան Human Rights Watch-ը հայտարարել էր, որ Իսրայելը չթույլատրված սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Լիբանանում:
Իսրայելը պնդում է, որ հարվածում է Լիբանանում տեղակայված և, ըստ Թել Ավիվի, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին: Իրանի դեմ պատերազմին զուգահեռ՝ մարտի սկզբից մեկնարկած հարվածները շարունակվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







