Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:58

ՔԿ-ն քաղաքացիներին սոցցանցերում տարածվող կեղծ ներդրումային գովազդների մասին է զգուշացրել

ՔԿ-ն քաղաքացիներին սոցցանցերում տարածվող կեղծ ներդրումային գովազդների մասին է զգուշացրել

Քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացրել է սոցիալական ցանցերում տարածվող մոլորեցնող գովազդների մասին, որոնց միջոցով խաբեբաները կարող են տիրանալ մարդկանց բանկային քարտերի տվյալներին և հափշտակել գումարները:

Մասնավորապես, ՔԿ-ից հորդորում են չարձագանքել սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և Տելեգրամում այն գովազդներին, որոնք առաջարկում են ներդրումներ կատարել՝ խոստանալով «հեշտ և արագ վաստակ»: Դրա դիմաց նրանք քաղաքացիներից պահանջում են տրամադրել անձնական տվյալներ, որից հետո որոշ ժամանակ անց զանգահարում կամ գրում են WhatsApp-ով կամ Telegram-ով:

Այնուհետև, հանցավոր սխեման ներառում է տուժողին ուղարկվող հղումը, որը տանում է դեպի կեղծ կայք, որտեղ, իբր, պետք է ստեղծել անձնական հաշիվ, հետո լրացնել բանկային քարտի տվյալները՝ իբր հաշիվը լիցքավորելու պատրվակով։ Այս սխեմայով հաշիվներից գումար է հափշտակվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+