Իրանն այսօր «շատ ուժեղ հարված կստանա», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում:
Նա նշել է, որ դիտարկում է թիրախավորվող տարածքների ու մարդկանց խմբերի շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:
«Իրանը, որը դժոխքի է ենթարկվում, ներողություն է խնդրել և հանձնվել է՝ խոստանալով, որ այլևս չի կրակելու մերձավորարևելյան հարևանների վրա։ Այս խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակման պատճառով։ Նրանք ցանկանում էին գրավել և կառավարել Մերձավոր Արևելքը։ Սա առաջին դեպքն է, երբ Իրանը հազարամյակների ընթացքում պարտվել է շրջակա մերձավորարևելյան երկրներին»,- նշել է Թրամփը։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







