Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:34

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից. Մակրոն

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից՝ նշելով, որ դրանք հանգեցրել են տարածաշրջանում հակամարտության սրմանը։ Այս մասին ֆրանսիացի առաջնորդը հայտարարել է ազգին ուղղված հեռուստաուղերձում, որը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մերձավոր Արևելքում կրկին պատերազմ է բռնկվել․ այն սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների արդյունքում, տարածվել ամբողջ տարածաշրջանում և ունի ծանր հետևանքներ բոլորի խաղաղության ու անվտանգության համար։ Բանակցությունները փակուղի են մտել, և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որոշել են սկսել ռազմական գործողություններ։ Դրանք իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչին մենք չենք կարող հավանություն տալ»,- հայտարարել է Մակրոնը։

Պետության ղեկավարի վարկածով՝ սկզբնական պատասխանատվությունը տեղի ունեցողի համար, իբր, կրում է Իրանը։ Մակրոնն այդ տեսակետը հիմնավորել է Թեհրանի միջուկային ծրագրով և բալիստիկ հրթիռների ոլորտում նրա «աննախադեպ հնարավորություններով»։ Նա նաև անդրադարձել է Իրանի կողմից Իրաքում, Եմենում, Լիբանանում և պաղեստինյան տարածքներում գործող արմատական շարժումներին ցուցաբերվող աջակցությանը, ինչպես նաև իսլամական հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշմանը։

«Ձևավորվում է նոր իրավիճակ։ Հարվածները պետք է շարունակվեն առաջիկա օրերին՝ Իրանը թուլացնելու և նրա պատասխան հարվածների միջոցները ոչնչացնելու համար»,- նշել է նախագահը։

Մակրոնն ընդունել է, որ ի պատասխան՝ Իսլամական Հանրապետությունն ստիպված կլինի հարվածներ հասցնել ամբողջ տարածաշրջանում, և մտահոգություն է հայտնել, որ ոչ ոք չգիտի, թե երբ հակամարտությունը կավարտվի։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+