Երևանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի նկատմամբ բացակայելու արգելք, ինչպես նաև 2 մլն դրամ գրավ է կիրառվել, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից նաև հայտնել են, որ Դանիելյանի պաշտոնավարումը կասեցվել է։
Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Դանիելյանի ձերբակալության մասին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
2024-ին Երևանի Շենգավիթի վարչական շրջանի ուսումնասիրությամբ մանկապարտեզում արձանագրվել էին կեղծ հաստիքներ, կաշառքի և աշխատավարձերի ու երեխաների սննդի յուրացման դեպքեր։ Դանիելյանն ու տնտեսվարն ազատման դիմումներ էին ներկայացրել, սակայն բացահայտումներն իրավական գնահատական չէին ստացել։ Միաժամանակ, 2025-ի փետրվարին Դանիելյանը դատարանի միջոցով վերականգնել էր պաշտոնը, ինչն առաջացրել էր մանկապարտեզի ծնողների դժգոհությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







