Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանա-իրանական համատեղ միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է 2 երկրի էլեկտրաէներգիայի արտահանման հարցը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակման՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ էներգետիկ ոլորտը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերություններում։ Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի, այդ թվում՝ Խուդաֆերին, Գյըզ Գալասի և Օրդուբադի հիդրոէլեկտրակայանների իրականացման հարցը, համաձայնել են ամրապնդել համատեղ ջանքերը՝ օրակարգում գտնվող նախագծերի իրականացումն արագացնելու համար։
Փետրվարի 9-ին Հայաստանը և Միացյալ Նահանգներն ստորագրել էին համատեղ հայտարարություն՝ եզրափակելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սա ներկայացնում է ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի նախնական արտահանում, ինչպես նաև լրացուցիչ 4 միլիարդ դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







