Երևան-Աբովյան ճանապարհի Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, որի հետևանքով 4 մարդ ստացել է մարմնական վնասվածքեր, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ ժամը 8։15-ին։ Մեքենանային բախվելուց հետո «Գազելը» բախվել է ճանապարհի արգելապատնեշին: «Գազելի» 4 ուղևոր տեղափոխվել է ԲԿ-ներ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, նշել է ՆԳՆ-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







