Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:14

«Շատ հանգիստ հերթագրվեցի», «ՄՌՏ-ից եմ օգտվել», «Չեմ հավատում». հարցում՝ առողջության ապահովագրության մասին

«Շատ հանգիստ հերթագրվեցի», «ՄՌՏ-ից եմ օգտվել», «Չեմ հավատում». հարցում՝ առողջության ապահովագրության մասին

Հունվարի 1-ից Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ 65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4,3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով:

Առողջության ապահովագրությունն անհրաժեշտ դեղերի մի մասը տրամադրում է անվճար, մյուս մասը՝ համավճարով։ Այս ցանկը 2027 թվականից հետո գուցե ընդլայնվի: Բացի այդ, համակարգում կան ծառայություններ, որոնք ներառված չեն պետական փաթեթում: Կա նաև խնդիր, եթե ծառայությունները սահմանափակ են, օրինակ՝ Առողջապահության նախարարության ղեկավար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բժշկական ապահովագրության շրջանակներում ՄՌՏ-ն հնարավոր կլինի տարեկան 2 անգամ անվճար կատարել:

Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ հետաքրքրվելով, թե օգտվե՞լ են արդեն համակարգից, ի՞նչ խնդիրների են բախվել, անվճա՞ր են բուժվել քաղաքացիները, թե՞ ոչ:

Քաղաքացիների մի մասը պատասխանել է, որ գրանցվել են և նաև օգտվել անվճար ծառայություններից:

«ՄՌՏ-ից օգտվել եմ»,- նշել է պոլիկլինիկայի այցելուն։

Մյուսները դեռ չէին հասցրել օգտվել ծառայություններից:

«Դեռ չէ, բայց պատրաստվում եմ։ Տեղեր կան՝ գրանցվելը հեշտ է, տեղեր կան՝ դժվար է։ Հատվածներ կան բժշկության մեջ, որոնք դեռ մուտք չեն արել։ Ամեն դեպքում, հուսով ենք, ի օգուտ քաղաքացու կլինի»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։

Հարցվածներից մի քանիսն էլ նշել են, որ չեն գրանցվել՝ օգտվելու ապահովագրությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+