Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:21

Վարդանանց սրբերի հիշատակը մեզ կոչ է անում հավատարիմ մնալ ազգային իդեալներին. Արամ Ա. կաթողիկոս

Վարդանանց սրբերի հիշատակը մեզ կոչ է անում հավատարիմ մնալ ազգային իդեալներին. Արամ Ա. կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Սրբոց Վարդանանց զորավարաց տոնի առիթով հղած հայրապետական պատգամում անդրադարձել է Ավարայրի ճակատամարտի խորհրդին ու նշանակությանը՝ ընդգծելով, որ այսօր ավելի քան երբևէ հայ ժողովուրդը նոր Վարդանանց և նոր Ղևոնդյանց կարիքն ունի:

Նրա խոսքով՝ 451 թվականի Ավարայրի ճակատամարտը հայոց պատմության մեջ մնացել է իբրև քրիստոնյա հայի ինքնության վերահաստատման և ազգային գոյության հավերժության խորհրդանշական պատերազմ, որը մղվել է «զհավատոյ և զհայրենեաց» նշանաբանով՝ Վարդանի սրով և Ղևոնդի խաչով եկեղեցին դարձնելով քաղաք ու պետություն:

«Արդեն իսկ լսվում է. «Վարդանանց պատերազմը կշարունակվի, այո՛, կշարունակվի»: Այսօր Ավարայրի դաշտն ընդարձակվել է: Անցյալը հիշել չի նշանակում միայն ժամանակագրությամբ հիշել ու անցնել: Անցյալը նշանակում է ապրել իր տագնապով, հավատքով, հոգով ու տեսլականով»,- նշել է նա:

Արամ Ա-ն իր խոսքում ընդգծել է, որ Վարդանանց տոնը հայ ժողովրդի համար և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում նշանակում է հավատարիմ մնալ մեր ազգային իդեալներին ու խորհրդանիշներին:

«Այսօր Վարդանանց սրբերի հիշատակը մեր ժողովրդի համար և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում նշանակում է հավատարիմ մնալ Վարդանանց ու Ղևոնդյանց սրբազան ավանդույթին, որևէ ժամանակից ավելի, այսօր մեր ազգը հրամայական կարիքն ունի նոր Վարդանանց ու նոր Ղևոնդյանց երևան գալու՝ սուրբ խաչով, անխոս հավատքով, հայրենիքի համար նվիրումով ու կամքով՝ Հայաստանը և մեր ժողովուրդը ամեն փորձությունից պաշտպանելու»,- ասված է պատգամում:

Ամփոփելով իր խոսքը՝ Արամ Ա. կաթողիկոսը շեշտել է, որ այսօր նույնպես պետք է առաջնորդվել «զհաւատոյ և զհայրենեաց» սկզբունքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+