Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:45

Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու միջոցառումների շուրջ քննարկում կկազմակերպվի․ ՏԿԵՆ

Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու միջոցառումների շուրջ քննարկում կկազմակերպվի․ ՏԿԵՆ

Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու անհրաժեշտ միջոցառումների ցանկ է մշակվել, Armenia Today-ին գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարությունից տեղեկացրել են, որ միջոցառումների ցանկի վերաբերյալ առաջիկայում քննարկում կկազմակերպվի։ Գերատեսչությունից հավելել են, որ միջոցառումների ցանկը մշակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից՝ 2025 թվականին։

ՏԿԵՆ-ից, սակայն, չեն հստակեցրել, թե երբ են կազմակերպվելու քննարկումները, և ինչ ժամկետներում է նախատեսվում օդանավակայանը միջազգային դարձնել։

2025-ի դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կապանի օդանավակայանի օդանավը տեխնիկական զննության մեջ է, և մինչև ավարտն այլ օդանավ կներգրավեն թռիչքները շարունակելու համար։

Կառավարության հունվարի 22-ի նիստում գործադիրը հավանություն էր տվել նախագծին, որով ստեղծվում են պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար։ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը նույն նիստում նշել էր, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2033 թվական Կապանի օդանավակայանի նոր տերմինալը շահագործման հանձնել։

Աննա Բադալյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+