Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:24

Միքայել սրբազանի մոտ առողջական նոր խնդիրներ են հայտնաբերվել, երկրորդ վիրահատություն է նախատեսվում․ փաստաբան

Միքայել սրբազանի մոտ առողջական նոր խնդիրներ են հայտնաբերվել, երկրորդ վիրահատություն է նախատեսվում․ փաստաբան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մոտ հայտնաբերվել են ներկա առողջական վիճակից տարբերվող խնդիրներ, երկրորդ վիրատահությունը պլանավորվում է իրականացնել փետրվարի 10-ին, լրագրողներին հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ Միքայել սրբազանը հաղթահարել է հետվիրահատական բարդ շրջանը, հունվարի 19-ին վատ ինքնազգացողություն է ունեցել, նորից հետազոտվել է, հունվարի 26-ին նոր միջամտություններ են արել։

Դատարանը հետաձգել էր Միքայել սրբազանի գործով դատական ​​նիստը, այն կշարունակվի փետրվարի 6-ին՝ ժամը 15:00-ին։ Փաստաբանը հույս է հայտնել, որ դատական ​​նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը կվերացնի արքեպիսկոպոսի նկատմամբ խափանման միջոցը կամ կփոխարինի այն տնային կալանքով և գրավով։

Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Սրբազանն ինքն էր նախընտրել այս բժշկական կենտրոնը:  Աջապահյանը վիրահատվել էր դեկտեմբերի 26-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+