«Մեր ձևով» ժողովրդական շարժումը փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին, երևանցիներին հրավիրել է հանդիպման «Տաշիր Արենա»-ում։
Ըստ հրապարակման՝ հանդիպմանը կմասնակցեն շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման ներկայացուցիչները։
Նախատեսվում է քննարկել շարժման հաջորդ քայլերն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայացնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ «Սամվել Կարապետյանի հինգ քայլերը դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






