Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:46

Նիպա մահացու վիրուսից պաշտպանվելու համար ասիական երկրներն օդանավակայաններում խստացումներ են կատարում

Նիպա մահացու վիրուսից պաշտպանվելու համար ասիական երկրներն օդանավակայաններում խստացումներ են կատարում

Հնդկաստանում մահացու Նիպա վիրուսի հաստատման երկու դեպքից հետո Թաիլանդի, Սինգապուրի, Հոնկոնգի և Մալայզիայի իշխանություններին ստիպել են խստացնել օդանավակայաններում ստուգումները՝ վարակի տարածումը կանխելու համար, տեղեկացնում է Reuters-ը:

Հնդկաստանում վարակի դեպքերը հաստատվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին: Բենգալիա նահանգում վարակված անձինք առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ են, երկուսն էլ բուժվում են տեղի հիվանդանոցում, Reuters-ին հայտնել է շրջանի առողջապահության պատասխանատուն:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունից փոխանցել են, որ իշխանությունները նույնականացրել և հայտնաբերել են այս երկու դեպքի հետ կապված 196 կոնտակտավոր անձի, նրանցից որևէ մեկի մոտ այս պահին ախտանշաններ չկան:

BBC-ն գրում է, որ հարավարևելյան Ասիայի հարևան երկրները, նաև Նեպալը և Հոնկոնգն սկսել են հատուկ քայլեր ձեռնարկել՝ իրենց տարածքում վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։ Սինգապուրում, Թաիլանդում, Մալայզիայում հայտարարել են, որ Հնդկաստանից ժամանող ուղևորների համար օդանավակայանում ջերմաչափում կկազմակերպվի։ Հոնկոնգի օդանավակայանում ևս կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվել:

Չինաստանը և Նեպալը հայտարարել են առողջապահական միջոցները վարակված տարածքներից երկիր ժամանողների համար խստացնելու մասին։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Նիպան համարվում է աշխարհում ամենավտանգավոր վիրուսներից մեկը: Աշխարհում, 2025-ի տարեվերջի տվյալներով, գրանցվել էր Նիպայի 750 հաստատված վարակ, 415-ը՝ մահվան ելքով։

Չնայած արձանագրված փոքր բռնկումներին՝ վարակաբանների գնահատմամբ՝ ընդհանուր բնակչության համար ռիսկը ցածր է։ Մի շարք պատվաստանյութեր ներկայում գտնվում են մշակման և փորձարկման փուլերում։

Վիրուսը կարող է առաջացնել ջերմություն և ուղեղի բորբոքում, իսկ մահացության մակարդակը 40-75% է: Չնայած այն կարող է փոխանցվել մարդուց մարդ, փոխանցման գործընթացը հեշտ չէ և, սովորաբար, պահանջում է երկարատև շփում վարակված անձի հետ: Ամենից հաճախ վիրուսը մարդկանց փոխանցվում է վարակված չղջիկների կամ դրանցով վարակված մրգերի միջոցով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+