Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:17

ՓԲԸ-ների գործադիր ղեկավարների համար քաղաքական զսպվածությունը կդառնա պարտադիր

ՓԲԸ-ների գործադիր ղեկավարների համար քաղաքական զսպվածությունը կդառնա պարտադիր

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում ընդունեց փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի ղեկավարների համար քաղաքական զսպվածության պարտադիր պահանջ սահմանող նախագիծ։

ԿԳՄՍ նախարարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է, որ գործադիր մարմնի ղեկավարը պաշտոնավարման ընթացքում պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները քաղաքական կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերը քարոզելու, ինչպես նաև քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է նաև, որ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում չի կարող նշանակվել քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ հանդիսացող այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կամ չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով։

Փոփոխություններով գործադիր մարմնի պաշտոնի համար պարտադիր պահանջ է սահմանվում բարձրագույն կրթության առկայությունը։ Կառավարության գնահատմամբ՝ սա հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին սահմանված կարգով ընտրել առավել հմուտ ղեկավար, ինչի արդյունքում ակնկալվում է փակ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման ապահովում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+