«Քաղացիական պայմանագիր» կուսակցության՝ փետրվարի 15-ին կայանալիք համագումարի ժամանակ կընտրվեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին 50 մարդիկ, սակայն նրանց տեղը կուսակցությունը կորոշի ավելի ուշ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ մեկ համաժողով էլ կլինի, հավանաբար՝ մարտի կեսերին, և պատվիրակները կքվեարկեն հիսուն թեկնածուի միջև, կորոշեն վարչապետի թեկնածուին ու ցուցակի համարները։
Թերթի պնդմամբ՝ 50-ի միջև ընտրության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ավելի հստակ ուղղորդումներ կատարել և իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ Լրատվականի տեղեկություններով՝ նման օրինակներից է Լիլիթ Մակունցը, որին համաժողովը չի ընտրի, սակայն Փաշիինյանն ուզում է ԱԺ նախագահ դարձնել:
Մամուլը գրել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







