Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:26

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Բաքվից Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Բաքվից Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։

Սա հաջորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հունվարի 9-ին արված հայտարարությանը, որ Հայաստան է ներկրվում ոչ միայն «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլև դիզելային վառելիք։

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ 48 ցիստեռնից բաղկացած բեռնատար շարժակազմը Բաքվի Բալաջարի կայարանից ուղարկվել է դեպի Ադրբեջան-Վրաստան սահմանին գտնվող Բյոյուկ-Քեսիկ կայարան։

Բեռի կազմում առկա է 1742 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին և 956 տոննա դիզելային վառելիք. մատակարարումն իրականացվում է Վրաստանի տարածքով՝ տարանցիկ եղանակով։

Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Վառելիքը մատակարարվել էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղով՝ 22 երկաթուղային վագոնով: Հունվարի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հաջորդ խմբաքանակը։

Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների՝ վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի և գործարար Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+