Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:42

«Կեղծ է»․ Եզրաս արքեպիսկոպոսն ԱԱԾ-ի՝ իրեն վերագրվող փաստաթղթի մասին

«Կեղծ է»․ Եզրաս արքեպիսկոպոսն ԱԱԾ-ի՝ իրեն վերագրվող փաստաթղթի մասին

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնաբանել է իշխանամետ լրատվամիջոցի հրապարակումը, որում, հղում անելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պատասխանին և լրագրողական հարցմանն ուղղված փաստաթղթի պատճենին, նշվում էր Խորհրդային ՊԱԿ-ի հետ իր, իբր, ունեցած կապերի մասին:

«Կեղծ է»,- «Գալա» հեռուստաընկերությունը կարճ մեկնաբանել է արքեպիսկոպոսը՝ անդրադառնալով իրեն վերագրվող փաստաթղթին։

Ներսիսյանը, ով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է, Քրիստոսի Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մոսկվայի հայ համայնքում պատարագ է մատուցել, անդրադարձել եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու իշխանությունների գործողություններին։

Նա հայտարարել է, որ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։

«Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը, խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին: Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների, մեր Սուրբ եկեղեցին, իր բարեպաշտ ժողովրդով, ամուր ու անսասան է՝ հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։

Civic.am կառավարամետ կայքը հրապարակել էր ՀՀ ԱԱԾ-ի պատասխանն իր հարցմանը, ըստ որի՝ Ներսիսյանը համագործակցել է Խորհրդային ՊԱԿ-ի հետ 1986-1988 թվականներին: Ավելին, ԱԱԾ պատասխանում, հղում անելով «առկա տվյալներին», պնդել էին, որ արքեպիսկոպոսը ներկայումս «կապեր է պահպանում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին»:

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն, պետական գաղտնիքի հիմնավորմամբ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, հրաժարվել էր պատասխանել, թե ե՞րբ է բացահայտել, որ արքեպիսկոպոսը կապ ունի օտարերկրյա գաղտնի ծառայության հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+