Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:49

Մոտ 300 հազար դրամ. որքա՞ն է կազմում ամանորյա սեղանի միջին արժեքը ՀՀ-ում

Մոտ 300 հազար դրամ. որքա՞ն է կազմում ամանորյա սեղանի միջին արժեքը ՀՀ-ում

Միջին վիճակագրական ընտանիքին 2025 թվականին ամանորյա սեղանը պատրաստելու համար անհրաժեշտ է նվազագույնը 310 000 դրամ, ինչը շուրջ 55%-ով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Հաշվարկը կատարել է Armenia Today-ը՝ Երևանի շուկաներում և առևտրի կետերում արձանագրած գների հիման վրա։ 2024 թվականին այս գումարը կազմել էր մոտ 200 000 դրամ։

Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է երևանյան շուկաներ, ինչպես նաև ուսումնասիրել է քաղաքի խանութներում գործող գները:

Վաճառողների խոսքով՝ 1-1,5 կգ չրի հավաքածուն կարելի է գնել մոտ 5000-6000 դրամով։ Ընդեղենի տեսականուց՝ յուրաքանչյուր 100 գրամը կարժենա մոտ 5000-6000 դրամ։

Մսեղենից խոզի բդի 1 կգ-ն արժե 3200 դրամ, 5 կգ գնելու դեպքում արժեքը կկազմի շուրջ 16 000 դրամ։ Մսի տեսականին՝ բաստուրմա, սուջուխ և երշիկ, կարժենա մոտ 30 000 դրամ։ Հայկական սեղանների անբաժան պանրի հավաքածուն կարժենա 10 000 դրամ։

Ամանորյա սեղանին նախատեսված մասլինն ու ձիթապտուղը կարժենան մոտ 2000 դրամ, ձիթապտղի յուղը՝ շուրջ 1000 դրամ։ Աղցանների համար անհրաժեշտ բաղադրիչները՝ միջինը 1200-1500 դրամ, 5 տեսակի դեպքում՝ ընդհանուր կկազմի 6000-7500 դրամ։

Բլինչիկների և տաք ուտեստի պատրաստման համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի մոտ 25 000-40 000 դրամ։ Կանաչիները կարժենան 4000 դրամ, իսկ լոլիկը, վարունգը և պղպեղը՝ 5000 դրամ։

Ալկոհոլային խմիչքների մասով՝ երկու շիշ գինի (միջինը՝ 5000 դրամ), երկու շիշ օղի (6000 դրամ) և երկու շիշ շամպայն (5000 դրամ) գնելու դեպքում ընդհանուր արժեքը կհասնի մոտ 32 000 դրամի։

Բացի այդ, ամանորյա սեղանի համար հյութերը և պահածոյացված մթերքները կարժենան մոտ 7000-12 000 դրամ։ Քաղցրավենիքի մասով՝ վաճառողների խոսքով՝ կոնֆետների 100 գրամը միջինում արժե մոտ 200-400 դրամ։ 2-3 կգ կոնֆետ գնելու դեպքում ծախսը կկազմի մոտ 8000-12 000 դրամ։

Բացի այդ, ամանորյա սեղանի համար տորթի կամ այլ դեսերտների գնելու դեպքում պետք է նախատեսել մոտ 5000-15 000 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+