Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:58

Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի համաձայնությունների անհրաժեշտության մասին

Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի համաձայնությունների անհրաժեշտության մասին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ որ իր երկիրը Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար նախ պետք է համաձայնության հասնի Ադրբեջանի հետ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում՝ ընդգծելով, որ Հայաստանը դեմ չէ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

«Ես խոսել եմ Հայաստանի նախկին և ներկա տրանսպորտի նախարարների հետ (ՏԿԵ նախարար-խմբ․)։ Նրանք մտադրություն չունեն դեմ լինել «Զանգեզուրի միջանցքին»։ Հանդիպումներ են անցկացվում Ադրբեջանի հետ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ուշադիր հետևում է այս գործընթացին։ Ադրբեջանն ու Հայաստանը նախ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան կկարողանա ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի նկատմամբ՝ բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում։ Մեր նախագահը նույնպես այս դիրքորոշումն ունի»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Թուրքիան տեղյալ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստանձնած «լուրջ պատասխանատվության մասին» այս փուլը առաջ մղելու համար։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է ամբողջ գործընթացը, և մենք համակարգված աշխատում ենք նրանց հետ»,- եզրափակել նախարարը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+