Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Բրիժիտ Բարդոն

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Բրիժիտ Բարդոն

91 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Բրիժիտ Բարդոն, հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով նրա հիմնադրամի տարածած հաղորդագրությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհահռչակ դերասանուհին և երգչուհին հրաժարվել է իր փայլուն կարիերայից՝ կյանքն ու գործունեությունը նվիրելով կենդանիների պաշտպանությանն ու հիմնադրամի աշխատանքներին։ Մահվան ժամանակն ու վայրը չեն հստակեցվել։

Բարդոն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1956 թվականին նկարահանված And God Created Woman («Եվ Աստված ստեղծեց կնոջը») ֆիլմից, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը նրա այն ժամանակվա ամուսինն էր՝ Ռոգեր Վադիմը։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում նա դարձել է համաշխարհային «սեքս-խորհրդանիշ», իսկ 1970-ականների սկզբին հայտարարել էր դերասանական գործունեությունից հեռանալու մասին՝ ավելի ակտիվ ներգրավվելով հասարակական և քաղաքական կյանքում։

Կենդանիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ նրա գործունեությունը հետագայում ուղեկցվել էր սկանդալներով․ Բարդոն աջակցել էր Ֆրանսիայի ծայրահեղ աջ Front National կուսակցությանը և մի քանի անգամ դատապարտվել ռասսայական ատելություն տարածելու համար։

Բարդոն ծնվել է 1934 թվականին՝ Փարիզում։ Սովորել է բալետ՝ ընդունվելով Փարիզի կոնսերվատորիա, աշխատել որպես մոդել և 15 տարեկանում հայտնվել Elle ամսագրի շապիկին։ Մոդելային գործունեությունն ի վերջո նրան բերել էր կինո, իսկ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը նրան վերածել էր ֆրանսիական կինոյի ամենահայտնի դեմքերից մեկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+