Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:08

Հ1-ը կրկին տարեմուտի ծրագրում չի ընդգրկել կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Հ1-ը կրկին տարեմուտի ծրագրում չի ընդգրկել կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Հանրային հեռուստաընկերությունն այս տարի ևս չի ցուցադրի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը:

Ըստ հեռուստաընկերության կայքում հրապարակված ծրագրի՝ վեհափառի ուղերձն այնտեղ ընդգրկված չէ:

Ծրագրի համաձայն՝ այդ օրը ժամը 22։00-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ ավելի ուշ՝ 23:40-ին, նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը: Արդեն 00։00-ին կցուցադրվի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։

Նախորդ երկու տարիներին ևս Հանրային հեռուստաընկերությունը տարեմուտին չէր հեռարձակել կաթողիկոսի ուղերձը: Երկար տարիներ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակվել է վեհափառի ուղերձը: Հանրայինը նախորդ տարի հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առաջարկել էր վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22։00-ի հատվածում, սակայն առաջարկը չէր ընդունվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+