Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:28

Աղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդների և համայնքին շուրջ 8 միլիոն դրամի վնաս տալու մեջ․ ՀԿԿ

Աղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդների և համայնքին շուրջ 8 միլիոն դրամի վնաս տալու մեջ․ ՀԿԿ

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդներ՝ համայնքային հողատարածքներն ապօրինի օտարելով իր մտերիմին, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ հրապարակման՝ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբրև աճուրդն օրինական է։ Նա մտերիմին 7,7 միլիոն դրամ արժողությամբ 3 հողակտոր օտարելու նպատակով անցկացրել է կեղծ աճուրդ-վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձորի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքի 2 դրվագ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով)։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան, ասված է հրապարակման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+