Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:14

Երևանում սպանված չեչենուհի Այշատ Բայմուրադովան կարող է թաղվել Հայաստանում

Երևանում սպանված չեչենուհի Այշատ Բայմուրադովան կարող է թաղվել Հայաստանում

Երևանում սպանված չեչենուհի Այշատ Բայմուրադովան կարող է թաղվել Հայաստանում՝ որպես չպահանջված մարմին, քանի որ հարազատները չեն արձագանքում նրա մարմինը Ռուսաստան վերադարձնելու դիմումին, հայտնում է Дождь-ը՝ հղում անելով СК SOS ճգնաժամային խմբի տնօրեն Դավիթ Իստեևին։

Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները չեն կարող Այշատի մարմինը տրամադրել Մարդու իրավունքների պաշտպաններին կամ ծանոթներին, քանի որ գործում այլ զոհեր չեն հայտնաբերվել։ ՀՀ իշխանություններն Այշատի հարազատներին ուղարկել են մարմինը վերադարձնելու դիմում, բայց նրանք դեռ չեն արձագանքել։

«Բայմուրադովայի ամուսինն ու հայրը, հավանաբար, նրան թաղելու ծրագրեր չունեն»,- ասել են իրավապաշտպանները։ СК SOS-ի տվյալներով՝ Բայմուրադովայի մայրը, որից նա բաժանվել էր մանկության տարիներին, նույնպես չի կարող պահանջել նրա մարմինը։

Հոկտեմբերի 19-ին Բայմուրադովայի մարմինը բռնության հետքերով հայտնաբերվել էր Երևանում վարձակալված բնակարանում։ Ենթադրվում է, որ Բայմուրադովան, այսպես կոչված, «պատվի սպանության» զոհ է դարձել։

Նոյեմբերի 3-ին բացահայտվել էր Բայմուրադովայի ենթադրյալ մարդասպաններից երկուսի ինքնությունը։ ՔԿ-ից հայտնել էին, որ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ղրղզստանում ծնված Կարինա Իմինովան Չեչնիայում ծնված Սաիդ-Խամզատ Բայսարովի ուղեկցությամբ լքել էր այն բնակարանը, որտեղ գտնվել էր աղջկա մարմինը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ երկու երիտասարդն էլ կարողացել են առանց խոչընդոտի լքել Հայաստանը և պաշտոնապես չեն համարվում կասկածյալներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+