Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարը Գարեգին Բ-ին հեռացնելու առցանց հարթակի պատասխանատուն է․ ԶԼՄ

Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարը Գարեգին Բ-ին հեռացնելու առցանց հարթակի պատասխանատուն է․ ԶԼՄ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու համար ստեղծված էլեկտրոնային Barenorogum.am կայքէջի պատասխանատուն Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավար Ալմաստ Մուրադյանն է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Կայքն առաջարկում է էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ «կաթողիկոսի հեռացման և եկեղեցու բարենորոգման խնդրին»:

Մուրադյանը թերթին հայտնել է, որ կայքի նախաձեռնությունը 10 եպիսկոպոսինն է, և հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներգրավվածությունը։ Նա տեղեկացրել է, որ ֆինանսական ներդրումն ինքն է արել, սակայն գումարի չափը չի նշել։ Մուրադյանի պնդմամբ՝ իրեն այդ գործի պատասխանատու են նշանակել որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ անհատ։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+