Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:49

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե «Սրբազան պայքարի» գործով հարցաքննության

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե «Սրբազան պայքարի» գործով հարցաքննության

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հրավիրել էին Քննչական կոմիտե՝ «Սրբազան պայքարի» գործով հարցաքննության, հայտնել է պատգամավորը։

Նա մանրամասել է, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալ՝ հայտարարելով, որ դա քաղաքական գործ է և որևէ իրավական պրոցես տեղի չի ունենում։

«Դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակում հետապնդում է, և ես հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ»,- նշել է Սաղաթելյանը։

Նա հիշեցրել է, որ երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գտնվում էր ԱԺ-ում՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռմխելիությունից զրկելու և կալանքի տանելու հարցով, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «կրքով ու ջանասիրությամբ» պահանջում էին անձեռմխելիությունից զրկել նաև իրեն ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։

Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+