Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:33

Բոլորը գիտեն՝ հաջորդ չեմպիոնն եմ․ Ծառուկյանը՝ BMF գոտու մասին

Բոլորը գիտեն՝ հաջորդ չեմպիոնն եմ․ Ծառուկյանը՝ BMF գոտու մասին

Հայազգի խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ցանկանում է BMF գոտու համար մենամարտել, երբ UFC-ն որոշել էր նրան չներառել հաջորդ ամսվա թեթև քաշայինների ժամանակավոր չեմպիոնական մենամարտում։ Այդ մասին մարզիկը հայտարարել է ESPN-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ վստահ է չեմպիոնի տիտղոսը նվաճելու հարցում։

Չնայած Ծառուկյանն առաջին համարի հավակնորդն է՝ UFC-ն որոշել էր ժամանակավոր գոտու համար մենամարտ կազմակերպել Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև, որոնք դասակարգման աղյուսակում համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերում են։ Ժամանակավոր գոտին ստեղծվել էր, որովհետև գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան հայտարարել էր, որ անձնական խնդիրների պատճառով ժամանակ է վերցնում։

Ծարզուկյանն ESPN-ին ասել է, որ այդ որոշումն ընդունելը «դժվար» էր, բայց ինքը չի կարող պարզապես սպասել։

«Սա բիզնես է։ Ի վերջո՝ նպատակը նույնն է։ Բոլորը գիտեն՝ ժամանակի հարց է, մինչև ես հաղթեմ բոլորին։ Հուսով եմ՝ գոնե BMF գոտին ինձ կտան։ Մեր բաժնում ո՞ւմ հետ պետք է կռվեմ, եթե ոչ Մաքս Հոլոուեյի»,- ասել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ UFC-ն փորձում է արագ առաջ տանել Փիմբլեթին, և նա հույս ունի, որ Գեյջին դա կկասեցնի։

Նշվում է, որ ժամանակավոր գոտու հաղթողը պետք է հետագայում՝ 2026-ին, մենամարտի Թոփուրիայի հետ։ Ծառուկյանը թեպետ ստիպված կլինի երկար սպասել իր հերթին, բայց նշել է, որ վստահ է մենամարտի կայանալու հարցում։

«Այդ մենամարտը Թոփուրիայի հետ հաստատ կլինի։ Բոլորը գիտեն՝ չնայած այս իրավիճակին, հաջորդ չեմպիոնը ես եմ»,- եզրափակել է նա։

Նոյեմբերի 13-ին Ծառուկյանը UFC Qatar-ում հաղթել էր նորզելանդացի Դեն Հուկերին։ Մարտին Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի (Ultimate Fighting Championship) լավագույն մարտիկների վարկանիշում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+