Իշխանական ամբողջ վերնախավն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագրի» 2026 թվականի նախընտրական ցուցակում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց կազմում են կառավարության ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ՔՊ ներկայացուցիչներ և մի շարք այլ պաշտոնյաներ, սակայն վերջնական ցուցակում ընդգրկվելու համար երկար գործընթաց է սպասվում։
Նախնական ցուցակը կուսումնասիրի ՔՊ վարչությունը, ապա կուսակցությունում կանցկացվի փրայմերիզ (նախնական ընտրություն), ինչից հետո միայն կհստակեցվի, թե ովքեր են արժանի տեղ գտնելու կուսակցության նախընտրական ցուցակում։ Փրայմերիզի փուլը կսկսվի մարտից։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ՔՊ կուսակցության բոլոր անդամները պարտադիր առաջադրվեն առաջիկա ընտրություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







