Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:00

Օբյեկտիվ փորձաքննություն չի կատարվել․ փաստաբանը՝ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի մասին

Օբյեկտիվ փորձաքննություն չի կատարվել․ փաստաբանը՝ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որի արդյունքում եզրակացվել է, որ տարածված տեսանյութն առնչվում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանը շեշտել է, որ եզրակացությունը կայացվել է մի շարք խախտումներով։ Բաբայանը նշել է, որ մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ նրանք փորձաքննության եզրակացությունը ՔԿ-ից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։

«Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչն ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն»,- ընդգծել է Բաբայանը։

Բացի դրանից, նրա խոսքով, ՔԿ-ն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրել որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։

Փաստաբանը հավելել է, որ քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոսին, վերջինս իրավունք ուներ միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, իրավունք ուներ ներկա գտնվել փորձաքննությանը, պարզաբանումներ տալ փորձագետին։ Այս բոլոր իրավունքներից Մայր Աթոռի դիվանապետը զրկվել է։

Նրա խոսքով՝ ՔԿ-ն առաջարկել է արքեպիսկոպոսին ներկայանալ, սակայն վերջինս վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել Քննչական կոմիտե՝ «ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»։

Նոյեմբերին 27-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրապարակել էր եպիսկոպոսների հայտարարության լուսանկարը, որում նշվում էր, որ ՔԿ-ի քննությունը հաստատել էր Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը: Փաստաթղթում գրված էր, որ արդյունքները ներկայացվել էին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, որն «անտեսել» էր դրանք:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։

Հոկտեմբերի 25-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որին կից նշված էր, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից ընթացք էին տվել հաղորդմանը: Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+