Բաքվի Նարիմանովի շրջանի Afen Plaza բիզնես կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան վիրավորներ, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է 7 մարդ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Պայթյունը վնասել է բիզնես կենտրոնի վեց հարկերից հինգը։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկում։ Շենքը զգալի վնասներ է կրել. կոտրվել են պատուհանները, քանդվել պատերը։
Բիզնես կենտրոնի սեփականատեր Աբուլֆատ Ալիևը հայտարարել է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը։ Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







