Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:03

ԱՄՆ «խաղաղության ծրագիրը» Կիևին ստիպում է ընտրություն կատարել զիջումների և կապիտուլյացիայի միջև․ Սուրենյան

ԱՄՆ «խաղաղության ծրագիրը» Կիևին ստիպում է ընտրություն կատարել զիջումների և կապիտուլյացիայի միջև․ Սուրենյան

ԱՄՆ-ի առաջարկած «խաղաղության ծրագիրն» Ուկրաինային թողնում է երկու տարբերակ՝ էական զիջումներ կամ հնարավոր կապիտուլյացիա առաջիկա ամիսներին, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա նշել է, որ «28 կետանոց» փաստաթղթի մասին արտահոսած տեղեկատվությունը ենթադրում է Կիևի համար անվտանգության երաշխիքներ՝ էական սահմանափակումների դիմաց:

Մասնագետը մանրամասնել է` ծրագիրը նախատեսում է Ղրիմի և Դոնբասի փաստացի ճանաչում որպես ռուսական տարածքներ, Խերսոնում և Զապորոժիեում շփման գծի երկայնքով իրավիճակի սառեցում, Ուկրաինայի զինված ուժերի սահմանափակում մինչև 600 000 անձնակազմով և ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման դադարեցում Ուկրաինայի տարածքում:

Սուրենյանցը կարծում է, որ Վաշինգտոնն ստեղծում է մոդել, որտեղ իր անվտանգության երաշխիքները չեզոքացվում են Կիևի համար տարածքային, ռազմական և արտաքին քաղաքականության սահմանափակումներով:

Նա ընդգծել է, որ Ժնևի բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ խոսվում էր «կառուցողական մթնոլորտի» և «զգալի առաջընթացի» մասին, սակայն ծրագրի հիմնական տարրերը չեն բացահայտվել: Քաղաքագետի համոզմամբ՝ սա ցույց է տալիս, որ ամենազգայուն հարցերը մնում են չլուծված և քննարկվում են փակ դռների հետևում:

Եվրոպական երկրները, նրա խոսքով, զգուշավոր են այս նախաձեռնության նկատմամբ՝ այն համարելով Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների փաստացի օրինականացում, Ուկրաինայի պաշտպանունակության թուլացում և միջազգային իրավունքում վտանգավոր նախադեպ ստեղծելու ռիսկ։ Ավելին, նրա կարծիքով, ԱՄՆ-Ռուսաստան համաձայնագրերի վրա շեշտադրումը ԵՄ-ին դուրս է մղում գործընթացի ծայրամաս։

Սուրենյանցի խոսքով՝ Ուկրաինայի ներսում իրավիճակը շարունակում է լարված մնալ. տարածքային զիջումները կարող են լուրջ քաղաքական ճգնաժամ առաջացնել, քանի որ հասարակությունը պատրաստ չէ կորուստների գնով խաղաղության։

«Ուկրաինայի իշխանությունը կանգնած է պատերազմի շարունակման սահմանափակ ռեսուրսների և խաղաղության բարձր գնի միջև։ Ուկրաինան, մեծ հաշվով, այլընտրանք չունի․ մի քանի ամիս անց երկիրը կարող է կանգնել առավել կոշտ լուծման, կապիտուլյացիայի վտանգի առաջ»,- եզրափակել է քաղաքագետը։

ԶԼՄ-ները նոյեմբերի 21-ին ներկայացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:

Կիևն զգուշորեն էր արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահն անվանել էր երկրի պատմության «ամենադժվարներից մեկը» և զգուշացրել, որ Կիևը կանգնած է «արժանապատվության կորստի» և «հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկի» միջև ընտրության առաջ։

Իր հերթին՝ Մոսկվան հայտարարել էր, որ նախաձեռնությունը նոր գաղափարներ չի պարունակում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել էր, որ ծրագիրը կարող է օգտագործվել որպես հիմք ապագա բանակցությունների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+