ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ Գ.Խ.-ն 2024 թվականի հունիսի 6-ից 2025 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցի լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվառքային սարքի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս:
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







