Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:38

Ռուս և ադրբեջանցի հնագետները պեղումներ են սկսել օկուպացված Արցախի Ազոխի քարանձավում

Ռուս և ադրբեջանցի հնագետները պեղումներ են սկսել օկուպացված Արցախի Ազոխի քարանձավում

Ռուս և ադրբեջանցի հնագետները պեղումներ են սկսել Արցախի Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ նրանք կանցկացնեն քարանձավի նոր թվագրում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտի քարե դարի հնագիտության բաժնի վարիչ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Շունկովը գործակալությանը հայտնել է, որ ադրբեջանցիների հետ են պեղումներն իրականացնում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քարանձավում գործում են համատեղ միջազգային արշավախմբեր՝ համաձայն Գերմանիայի, Ճապոնիայի և Դանիայի գիտական ​​կենտրոնների հետ ստորագրված հուշագրերի։

Ըստ նրանց՝ դանիական հնագիտական ​​խումբը Նովոսիբիրսկում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտից ներգրավել է երկու գիտական ​​աշխատակից և ՌԴ որևէ գիտական ​​կենտրոնի հետ Արցախի հուշարձաններում համատեղ հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ որևէ ուղղակի համաձայնագիր կամ նախագիծ չկա։

Ազոխի քարանձավը մարդու վաղ բնակեցման կարևոր հնագիտական հուշարձաններից է: Այն բնական ընդարձակ քարայր է` բաղկացած մի քանի սրահից, որոնք միմյանց միանում են նեղ միջանցքներով և մուտքերով:

Գլխավոր և ամենամեծ մուտքի պեղումներն սկսվել էին 1960թ.՝ ադրբեջանցի հնագետ Հուսեյնովի կողմից, ով մինչև 1980 թվականը ղեկավարել էր հնավայրի պեղումները։ Առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել էր հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված:

2002 թվականից սկսած` Արցախի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հնավայրում հետազոտություններ էր իրականացրել Ազոխի միջազգային արշավախումբը: 2002-2009 թվականների հետազոտություններին մասնակցել էր 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրալիայից և Հարավային Աֆրիկայից: Պեղումների նոր փուլը հայտնաբերել էր պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+