Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:43

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներողություն է խնդրել երկրպագուներից՝ ընթացիկ որակավորման փուլում կրած պարտությունների համար, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Մելիքյանը նշել է, որ որակավորման այս փուլը չափազանց դժվար էր թիմի համար։ «Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար։ Գիտեմ՝ երկրպագուների սպասելիքները մեծ էին, բայց չկարողացանք Ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք»,- ասել է Մելիքյանը։

Նա նշել է, որ թիմը մեծապես գնահատում է երկրպագուների աջակցությունը, ովքեր իրենց կողքին էին ամբողջ ընթացքում։ Մարզիչն ընդգծել է, որ երկրպագուների հավատարիմ աջակցությունը թիմին ուժ է տալիս, և խոստացել է, որ թիմը կվերադառնա ավելի պատրաստված, ավելի ուժեղ և ավելի միասնական։ Նա վստահություն է հայտնել, որ թիմը կկարողանա վերականգնվել և առաջ շարժվել նոր ոգով։

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու (F խումբ) վերջին՝ վեցերորդ տուրում Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել էր Պորտուգալիայի հաղթանակով՝ 1:9 հաշվով։

Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, հոկտեմբերի 15-ին՝ զիջել Իռլանդիային։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվել էր Հունգարիային։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+