Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվել է Հունգարիային, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
33-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է Բարնաբաշ Վարգան։
Հունգարիայի ընտրանին 8 միավորով երկրորդ տեղում է, Հայաստանի հավաքականը՝ 3 միավորով վերջին տեղում։
Հաջորդ հանդիպումը կկայանա Պորտուգալիայի դեմ՝ նոյեմբերի 16-ին։
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, հոկտեմբերի 15-ին՝ զիջել Իռլանդիային։






































