Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած WBC մուայթայի Ասիայի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի Ring Armenia ակումբի սաները նվաճել են 5 բրոնզե մեդալ։
Մասնավորապես, պատվո հարթակին են կանգնել 34 կգ քաշային Միքայել Բաղդասարյանը, 38 կգ քաշային Ալբերտ Գաբրիելյանը, 48 կգ քաշային Նարեկ Հակոբյանը, 63 կգ քաշային Արայիկ Նաթանյանը, 71 կգ քաշային Հենրի Մարտիրոսյանը։
Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի փոխնախագահ, մարզիչ Հրաչ Ազիզյանի գլխավորությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







