Մոսկվայի դատարանը լրագրող Յուրի Դուդին (ով ՌԴ-ում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) հեռակա կարգով դատապարտել է 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա մեղավոր է ճանաչվել որպես օտարերկրյա գործակալ իր պարտականությունները չկատարելու մեջ։
Դուդի դեմ գործը հարուցվել էր Մոսկվայի դատախազության կողմից անցկացված հետաքննության հիման վրա: Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Դուդը մեկ տարվա ընթացքում երկու անգամ տուգանվել էր որպես օտարերկրյա գործակալ գործելու կարգը խախտելու համար, սակայն խախտելով օրենքը՝ շարունակել է հավելվածում նյութեր տարածել առանց օտարերկրյա գործակալի պիտակի:
Փաստաթղթերի համաձայն՝ նա չի ընդունում մեղքը: Դուդը Ռուսաստանի արդարադատության նախարարության օտարերկրյա գործակալների գրանցամատյանում ընդգրկվել էր 2022 թվականին: Նա 2024 թվականից դադարեցրել է օտարերկրյա գործակալի պիտակն օգտագործել YouTube-յան իր ալիքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







