Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գազայի մոտ ռազմական բազա կառուցելու հնարավորությունը․ ԶԼՄ

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գազայի մոտ ռազմական բազա կառուցելու հնարավորությունը․ ԶԼՄ

ԱՄՆ զինված ուժերը քննարկում են Գազայի հատվածի մոտ ռազմական բազա կառուցելու հնարավորությունը, որը կարող է տեղավորել մոտավորապես 10 000 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը մի քանի ընկերությունից գնահատական են խնդրել «Գազայի հատվածի մոտ ժամանակավոր ինքնավար ռազմական բազայի կառուցման համար, որը կունենա 10 000 քառակուսի ոտնաչափ (929 քառակուսի մետր) գրասենյակային տարածք և կարող է 12 ամսվա ընթացքում սպասարկել 10 000 անձնակազմի»։ Կապալառուները պարտավոր են բազան լիովին կառուցել, ապա ապահովել էլեկտրաէներգիայի, սննդի, ջրի և կապի ծառայություններով։

ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի խնդրանքը միջազգային կայունացման ուժերի համար բազա ստեղծելու նախնական պլանավորման ուղղությամբ քայլ է։

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 9-ին համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+