Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի կողմից խարդախության և փողերի լվացման համար հետախուզվող տղամարդը, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
Նոյեմբերի 9-ին` ժամը 15։15-ին, Երևան-Սոչի չվերթի հաշվառումից հետո ոստիկանության բաժին է բերվել 44-ամյա օտարերկրյա քաղաքացի, որը 2024 թվականի մայիսից հետախուզվում էր Վրաստանի Ինտերպոլի կողմից։
Ըստ հրապարակման՝ նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







