Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:31

Սերժ Սարգսյանը փորձում է սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա․ Նազելի Բաղդասարյան

Սերժ Սարգսյանը փորձում է սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա․ Նազելի Բաղդասարյան

Ռեֆլեքսիայի փոխարեն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է պետության և բանակի վերաբերյալ ճառել ու սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթում Սարգսյանի հայտարարություններին։ 

Բաղդասարյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվել է «հիբրիդային պատերազմի դասական սցենար՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով»։ Նա Սարգսյանի հայտարարություններն անվանել է «հին ու մաշված ձայնապնակի կրկնություն»։

«Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների, և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ։ Այո՛, 2,5 տարում անհնար էր լրացնել երեք տասնամյակի բացը»,- գրել է նա։

«Իմնեմիմի» փոդքասթում Սարգսյանն ասել էր, որ 2020 թվականի պատերազմն անխուսափելի էր, սակայն դրա արդյունքն անկանխատեսելի էր մինչև 2018 թվականը։ Նա պարտության համար նշել էր երեք պատճառ՝ բանակցություններից հրաժարվելը, նոր իշխանությունների գործողությունները, որոնք թույլ տվեցին Ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը, և բանակի մարտունակության անկումը։

Սարգսյանը նաև հայտարարել էր, որ 2019 թվականին տեղեկություններ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային նոր փաստաթղթի մասին, որն, ըստ նրա, հետագայում հաստատվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։

Փաշինյանը հայտարարել էր, որ ի պատասխան 44-օրյա պատերազմի և 2019 թվականի բանակցությունների վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունների՝ նա կհրապարակի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+