Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:20

Նենսի Փելոսին հայտնել է թոշակի անցնելու մտադրության մասին

Նենսի Փելոսին հայտնել է թոշակի անցնելու մտադրության մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին որոշել է ավարտել աշխատանքը Կոնգրեսում, փոխանցում է The Washington Post-ը։

Նա հայտարարել է, որ չի առաջադրվի հաջորդ տարի վերընտրվելու համար՝ ավարտելով գրեթե չորս տասնամյակ տևած կոնգրեսականի կարիերան, որի ընթացքում նա դարձել էր Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակը։

«Ես չեմ առաջադրվի Կոնգրեսում վերընտրվելու համար։ Երախտապարտ սրտով սպասում եմ ձեր ներկայացուցչի պաշտոնում իմ ծառայության վերջին տարվան»,- ասել է 85-ամյա Փելոսին։

Փելոսին Կոնգրեսում աշխատում է 1987 թվականից։ 2007 թվականին նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ դառնալով Միացյալ Նահանգներում այս պաշտոնն զբաղեցնող առաջին կինը։ 2011 թվականին, երբ դեմոկրատները կորցրել էին մեծամասնությունը Կոնգրեսի ստորին պալատում, Փելոսին ստանձնել էր փոքրամասնության առաջնորդի պաշտոնը։ 2019 թվականին նա վերադարձել էր խոսնակի պաշտոնին և հրաժարական տվել 2023 թվականի հունվարին։ Փելոսիի լիազորություններն ավարտվում են 2027 թվականի հունվարի 3-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+