Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:34

Կարապետյանի գործով 53 քննիչից բաղկացած խումբը որոշել է անտեսել դատարանի որոշումը. փաստաբան

Կարապետյանի գործով 53 քննիչից բաղկացած խումբը որոշել է անտեսել դատարանի որոշումը. փաստաբան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչից բաղկացած խումբը որոշել է անտեսել դատարանի որոշումը, հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Նա նշել է, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ եթե անձը կալանավորված է, ապա այդ կալանքի վերջնաժամկետից 15 օր շուտ գործը պետք է ուղարկվի դատարան։

«Կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 18-ին։ Պաշտոնապես կարող եմ արձանագրել, որ 53 քննիչից բաղկացած քննչական խումբը որոշեց անտեսել դատարանի որոշումը։ Ես հաստատապես եմ պնդում, որ երբ գա օրը՝ նոյեմբերի 18-ը, մենք չենք ունենալու իրավիճակ, որ այս վարույթը կարճված կլինի։ Թող հակառակն ինձ ապացուցի քննչական մարմինը, և ես սխալված լինեմ»,- շեշտել է պաշտպանը:

Վերջինս հոկտեմբերին պնդել էր, որ Կարապետյանի գործով ներգրավված քննիչները չեն կարողանում ավարտել նախաքննությունը:

«Քենեդիի (ԱՄՆ նախկին նախագահ-խմբ.) սպանության հանգամանքները բացահայտող նման պատասխանատու առաքելությամբ օժտված էր 7 անդամ, իսկ Սամվել Կարապետյանի՝ «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը՝ որպես քրեական գործի վերածելու և այդ ընթացքում իբրև քննություն անելու համար կա 53 քննիչ»,- նշել է Վարդևանյանը։

Նրա համոզմամբ՝ քաղաքական հետապնդման ավելի դասական օրինակ լինել չէր կարող, քան բարերարին կալանավորել «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» բառերի համար և 130 օրից ավելի պահել կալանքի տակ:

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+