Ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել է շուրջ 3 տասնյակ անձ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ գերատեսչությունը փաստական տվյալներ է ստացել այն մասին, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի զենք-զինամթերք են պահում:
Նոյեմբերի 5-ին շուրջ 6 տասնյակ հասցեում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







