Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունն ահազանգն ստացել է ժամը 16։54-ին։ Նշվում է, որ բնակարանի պատշգամբում (6 քմ) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից․ վերջինս հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։22-ին։ Պատշագամբում այրվել են կենցաղային իրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







