Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:45

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է որդուն զիջել նախընտրական ցուցակի առաջին տեղը․ ԶԼՄ

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է որդուն զիջել նախընտրական ցուցակի առաջին տեղը․ ԶԼՄ

«Հայաստան» դաշինքում կարծում են, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը մինչ այս պահն ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նախընտրական ցուցակը կգլխավորի նրա որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Քոչարյանն արդեն քանի տարի քաղաքականության մեջ է, «Հայաստան» խմբակցության անդամ է: Ըստ թերթի՝ նա վերջին ամիսներին մարզային ակտիվ այցելությունների մեջ է։

Թիմում կարծում են, որ այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր նախկին նախագահը, իսկ որդին 50-րդն էր, պարզաբանել է լրատվականը։

Թերթը հավելել է, որ խմբակցությունում հասկանում են, որ 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե՛ հոր, թե՛ որդու անունները։

Հոկտեմբերի 7-ի ասուլիսին Քոչարյանն ասել էր, որ հունվարին կսկսեն քննարկել ցուցակի հետ կապված հարցեր:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+