Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասին արմատացած պատկերացումների վերաբերյալ հոկտեմբերի 22-ին արված արտահայտությունը։
Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հայերի մեջ Թուրքիայի և Ադրբեջանի մասին արմատացած պատկերացումները ձևավորվել են Խորհրդային Միության ազդեցության տակ և կոչ էր արել «ազատագրվել» դրանցից։ Նա հավելել էր, որ «պետք է դուրս գալ ԿԳԲ-ի գործակալների ձևակերպած աշխարհի պատկերից»։
«Վարչապետ Փաշինյանը պատմական խնդիրների համար մեղադրել է թուրքերին, հայերին և ԿԳԲ-ին։ ԿԳԲ-ն ստեղծվել է 1954 թվականին։ Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում տեղի էր ունեցել 1915 թվականին՝ ԿԳԲ-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ»,- Telegram-ում գրել է Զախարովան։
Վարչապետը նաև հայտարարել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, կաթողիկոսի եղբայր՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը «լրտեսական ցանցի անդամ» է, «հոգևորականներից մեկը ԿԳԲ-ի գործակալ է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







