Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանն իր վրացի գործընկեր Մամուկա Մդինարաձեի հետ քննարկել է տարածաշրջանային մարտահրավերներն ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, հայտնել է «Սպուտնիկ Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը։
Նշվում է, որ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկու երկրների հետախուզական գործակալությունների միջև երկկողմ համակարգման և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։ Մդինարաձեն Սիմոնյանին պատմել է Վրաստանի դրական դերի մասին Կովկասում խաղաղության ապահովման և ամրապնդման գործում։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը դեռևս չի հաղորդել Թբիլիսիում կայացած բանակցությունների մասին։ Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Մդինարաձեն Թբիլիսիում բանակցություններ էր վարել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







