© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
ԶԼՄ-ն հայտնել է ոստիկանությունում Ներքին գործերի նախարարի աշխատանքից դժգոհության մասին
Հայաստանի ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դժգոհ են Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ նրանք դժգոհ են ծառայության պայմաններից, աշխատանքի արդյունավետությունից և գերատեսչության քաղաքականացումից։
Ոստիկանությունը, նրանց խոսքով, հաճախ ստիպված է լինում գործել ոչ թե մասնագիտական խնդիրներից ելնելով, այլ քաղաքական որոշումների և իշխանությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում նրա հրապարակումների և հատուկ հրահանգավորված հանձնարարականների ազդեցության տակ։
«Մենք ամեն ինչ անում ենք՝ վերևից եկող հանձնարարությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարի համար, բայց արդյունքում ո՛չ իշխանությունն է գոհ, ո՛չ հասարակությունը»,- պարբերականին պատմել է Հայաստանի ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ նախարարը սահմանափակվում է տեսական գիտելիքներով և լավ չի կողմնորոշվում օպերատիվ կառավարման գործնական հարցերում։
Հանցավորության աճի պայմաններում ոստիկանության ղեկավար կազմի մի մասը դիտարկում է համակարգից դուրս գալու հնարավորությունը, նշում է թերթը:
Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել էր ընդդիմության դեմ ուժայինների գործողությունների ֆոնին հանցավորության աճի մասին: Նրա տվյալներով՝ թեև Հայաստանն ամենաանվտանգ երկրներից է, սակայն 2018 թվականից ի վեր երկրում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 10 անգամ: 2018 թվականից մինչ օրս երկրում գրանցվել է 220 հազար հանցագործություն, հարուցվել են համապատասխան քրեական գործեր: Ընդ որում՝ նախորդ 7 տարիներին այդ ցուցանիշը կազմել է 100 հազար:
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







