Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

Պուտինը և Օրբանը քննարկել են Հունգարիայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները

Պուտինը և Օրբանը քննարկել են Հունգարիայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա բանակցությունները և Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Պուտինն Օրբանին է ներկայացրել Թրամփի հետ իր զրույցի հիմնական բովանդակությունը։ Նա նշել է, որ ամերիկացի ներկայացուցիչների հետ առաջիկա շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել հետագա գործողությունների ալգորիթմը՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համատեքստում՝ Հունգարիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան ապագա գագաթնաժողով անցկացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին՝ Օրբանը պատրաստակամություն է հայտնել ապահովել միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց էին ունեցել։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ կհանդիպի Բուդապեշտում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ նախ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց կունենան և կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի կազմակերպումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+